Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում քննարկվելու են Բաղրամյան պողոտայի եւ Բերձորի դեպքերը

Սեպտեմբեր 24,2015 15:40

Սեպտեմբերի 21-ին մեկնարկել եւ մինչեւ հոկտեմբերի 2-ը Վարշավայում ընթանալու է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով համաժողովը՝ ԵԱՀԿ Մարդկային չափման իմպլեմենտացիայի գծով տարեկան նստաշրջանը:

ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նստաշրջանը կազմակերպել է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ):

Նստաշրջանի օրակարգում ներառված են Հայաստանում իրավապաշտպանների վիճակի մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցը, Հայաստանի Հանրապետությունում խաղաղ հավաքների իրավունքների վերաբերյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցը, Հայաստանում խաղաղ ցուցարարներին ճնշելու վերաբերյալ Մարդու իրավունքներ առանց սահմանների կազմակերպության զեկույցը եւ դատական համակարգի վերաբերյալ Իրավունքների պաշտպանության առանց սահմանների կազմակերպության հայտարարությունը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի զեկույցում անդրադարձ կա Բերձորի միջադեպին, Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորմանը, այս տարվա հունիսի 22-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը եւ այլն:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930