Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում բացեք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսեք գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից». «Մենք կանք»

Ապրիլ 10,2024 15:19

Դիմում ԿԽՄԿ-ին և այլ միջազգային կառույցներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից՝ Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի  հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից: ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, որ այդքան հաճախակի շրջանառում են մարդու իրավունքների պաշտպանության և հումանիտար արժեքների առաջնահերթությունը, իրականում հերթական անգամ հրաժարվում են գետնի վրա պաշտպանել արցախցիների իրավունքները:

«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու  միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը: «Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական  առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։

Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝  բացառելու համար հայերի վերադարձը Հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ Հայրենիքից զրկելու այդ գործընթացին:

Մեր պահանջը ԿԽՄԿ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ կողմից հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկեք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսեք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»:

ԿԽՄԿ առաքելությունը հանդիսանում է ոչ միայն կյանքերի պաշտպանության երաշխավոր, այլ նաև՝ պատերազմներից տուժած մարդկային արժանապատվության պաշտպան: Մեր արժանապատվությունն այսօր անգամ հեռավար է ոտնահարվում Արցախում:  Հանցագործությունների գործակից մի դարձեք, գործեք միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

«Մենք կանք» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930