Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվեց Գերմանիայի միասնության օրը. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 02,2015 22:20

25 տարի առաջ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաները միավորվեցին

Հոկտեմբերի 2-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Գերմանիայի միասնության օրվա առթիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը եւ տիկին Կարին Մարմզոլերը ընդունելություն էին կազմակերպել:  Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ եւ դիվանագետներ: Հայաստանի եւ Գերմանիայի օրհներգերը հնչեցրեց «Հովեր» կամերային երգչախումբը:

Պարոն Քիսլերը նշեց, որ ուղիղ 25 տարի առաջ Արեւելյան եւ Արեւմտյան Գերմանիաները միավորվեցին՝ հաղթահարելով Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով առաջացած տրոհումը: Նաեւ հավելեց, որ այսօր էլ Եվրոպան դիմագրավում է մի շարք լուրջ մարտահրավերներ, իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը, այն դեսպանի ձեւակերպմամբ՝ հաջողակ պատմություն է:

Դեսպանը Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները գնահատեց արդյունավետ, նաեւ փաստեց, որ փոխայցելությունները աճել են հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում: Նա շրջադարձային որակեց հատկապես Բեռլինի մայր տաճարում նախագահ Յոախիմ Գաուկի ելույթը:

1-(1) 2 3 6 5

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031