Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտին. Ջիգարխանյանի աշխատանքները առանձնանում են խորությամբ եւ նուրբ հոգեբանությամբ. Ria

Հոկտեմբեր 03,2015 15:32

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է թատրոնի եւ կինոյի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տեղեկությունն, ըստ «Ria»-ի, հայտնել են Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

«Դուք իրավմամբ պատկանում եք հայրենական մշակույթի ճանաչված ակնառու գործիչների շարքին: Ձեր աշխատանքներից յուրաքանչյուրը ապրել է եւ կինեմատոգրաֆիայում եւ թատրոնի բեմում ու զգացվել է Ձեր կողմից,  յուրաքանչյուր կերպար բացահայտվել է վարպետի եւ ստեղծագործողի խորությամբ եւ նուրբ հոգեբանությամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Նա նաեւ հավելել է, թե կարեւոր է, որ Ջիգարխանյանն ակտիվորեն մասնակցում է հետաքրքիր եւ ստեղծագործ նախագծերին եւ ղեկավարում է տաղանդավոր համախոհների իր թիմը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031