Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Ադրբեջանը դարձել է բավականին վտանգավոր խաղացող ներկայիս իրավիճակում»

Հոկտեմբեր 09,2015 20:00

«Որովհետեւ Ադրբեջանը դուրս է մնացել անվտանգության հնարավոր համակարգերից»

«Սիրիայից Թուրքիա է արտահոսում հսկայական քանակով զինված, կազմակերպված եւ պատերազմական գործողություններ իրականացրած, այսինքն՝ ռազմական, մարտական փորձով բազմություն»,- հոկտեմբերի 9-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ատվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նա նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության ամենամոտ զինուժը կայացած է Հայաստանում, ինչը մի շարք մտահոգությունների տեղիք է տալիս. «Կարող է դա օգտագործվել: Բոլորդ պարզ գիտեք, որ այսպես կոչված փորձը Նախիջեւանի սահմանի վրա տեղի է ունեցել: Եվ ես կցանկանայի նաեւ այստեղ ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա՝ Ադրբեջանը դարձել է բավականին վտանգավոր խաղացող ներկայիս իրավիճակում, որովհետեւ դուրս է մնացել անվտանգության հնարավոր համակարգերից, դեմ է գնացել Արեւմուտքին, չի գնացել ԵվրԱզԷս-ի եւ ՀԱՊԿ-ի ուղղությամբ, եղել են ընդամենը հայտարարություններ, որոնք ոչինչի մասին, վերջին հաշվով, չեն ասում, եւ նրա միակ հնարավոր դաշնակիցը, որ ամեն գնով պետք է իրավիճակը ի օգուտ Ադրբեջանի հանգուցալուծի այսօր հանդիսանում է Թուրքիան»:

Ըստ նրա՝ Թուրքիան գտնվում է հարաբերական վիճակում, որովհետեւ նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրություններում շատ բան է որոշվելու: Եվ այս ամենի կենտրոնում գտնվում է Հայաստանը: Վարդան Խաչատրյանը անդրադարձավ այս ստեղծված իրավիճակում նորաստեղծ «Հայրենյաց պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության նշանակությանը. «Ես խստագույնս, իհարկե՛, ողջունում եմ այն հանգամանքը, որ հսկայական կազմը Հայաստանում ստեղծում է ամբողջական շերտ: Ցավոք սրտի, մեր հասարակության դիմադրողականության աստիճանը այսօր պարզ չէ: Գիտենք, որ զգալի քանակությամբ հայեր արտագաղթել են Հայաստանից, եւ ամբողջականացնող այսպիսի դիմադրունակ շերտ, որն ի վիճակի է ծածկել հանրապետությունը իր բոլոր վայրերով եւ պատրաստ լինի ամեն վայրկյան ամբողջականացնել հասարակության յուրօրինակ դիմադրողականության պոտենցիալը եւ միտել այն նրա սահմանների պաշտպանությանը կարող է լինել սպայական կառույցը, որը ինքը ձեւավորվել է որպես երկրի պաշտպանների բազմություն, եւ նրա կառուցվածքային տարածումը ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով ես համարում եմ, որ գերկարեւոր խնդիր է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031