Լրահոս
Օրվա լրահոսը

Այազ Մութալիբով. «Ռուսաստանը կսկսի Հայաստանին որպես մահակ օգտագործել Թուրքիայի դեմ»

Նոյեմբեր 25,2015 18:27

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը անդրադարձել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ռուսաստանի  ռազմական օդանավի կործանման միջադեպին:  Նա ադրբեջանական haqqin.az  կայքին ասել է.  «Մեծ հաշվով,Մոսկվան եւ Անկարան իրենք կլուծեն այդ հիմնահարցը: Այդ երկրները դարերով դիվանագիտական հարաբերություններ ունեն,  եւ նրանք  կարող են հարթել սուր պահերը: Բաքուն չպետք է մտնի նրանց հարաբերությունների մեջ: Ադրբեջանը հստակ դիրքորոշում ունի՝ իր ազգային շահերի պաշտպանությունը»:

Ա.Մութալիբովն, այնուամենայնիվ, վախենում է, որ Ռուսաստանը կսկսի  Հայաստանին որպես մահակ  օգտագործել  Թուրքիայի դեմ: Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է բարեկամական հարաբերություններ ունենա  եւ ԱՄՆ-ի, եւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որը  կլինի Ադրբեջանի կայունության գրավականը:

Լուսանկարը՝ haqqin.az-ի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30