Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մկրտչյան. «Ողջունում եմ, որ այս դահլիճը հավաքվել է «Այո» ասելու»

Նոյեմբեր 28,2015 19:46

Ըստ ՀԺԱՄ վարչության անդամ Տիգրան Եփրեմյանի՝ 7 մեղքերը կասեցնում են մեր կայուն զարգացումը եւ վտանգում ժողովրդավարության ազատությունը

Այսօր «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության համագումարն էր, որտեղ օրակարգում սահմանադրական բարեփոխումներն էին:

erebuni plazaՀԺԱՄ վարչության նախագահ Արթուր Լեւոնյանը հավաքվածներին ասաց, որ կուսակցությունը, ելնելով երկրի առջեւ ծառացած մի շարք խնդիրներից, գնահատելով մի շարք քաղաքական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաեւ բարոյահոգեբանական խնդիրների շուրջ ներկայիս քաղաքական ճգնաժամային իրավիճակը, հայտարարում է ակտիվ քաղաքական գործունեություն վերադառնալու մասին:

artur levonyan

Արթուր Լեւոնյանը նշեց, որ հասարակությունը երկփեղկված է երկու բեւեռների՝ մի խումբ օլիգարխների եւ ճնշող մեծամասնություն կազմող աղքատների. «Անկախության տարիներից սկսած կառուցել ենք մի Հայաստան, որտեղ մարդու իրավունքները պաշտպանված չեն, ժողովրդավարությունը հաստատուն հիմքի վրա չէ, չի ստեղծվել կառավարման արդյունավետ համակարգ, դատական մարմինները անկախ եւ անաչառ չեն, մարդիկ այլեւս չեն վստահում օրենքների արդարությանը եւ պետական կառույցների գործունեության արդյունավետությանը»:

Նա նշեց, որ, շուրջ քառորդ դար ապրելով նախագահական եւ կիսանախագահական պայմաններում, պետք է ցավով արձանագրի, որ այդ տարիներին Հայաստանը անվերադարձ լքել է ավելի քան 1 միլիոն քաղաքացի, եւ որ պետական պարտքը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող չափերի: «Պատկերավոր ասած՝ մենք կարող ենք փոխել շոգեքարշը, քանի որ 25 տարվա փորձը ցույց է տվել, որ շոգեքարշը վարող անհատին փոխելով՝ վարող անհատները ի զորու չեն հաղթահարել այն խոչընդոտները, որոնք ծառացել են Հայաստանի Հանրապետության առջեւ՝ ԽՍՀՄ փլուզումից սկսած»,-նշեց պարոն Լեւոնյանը:

Խոսելով այն մասին, թե ինչ կտա նոր սահմանադրությունը՝ նա ասաց, որ պետք է պետական մեքենայի ուժը նպատակաուղղել այն խնդրների լուծմանը, որպեսզի երկրում չոտնահարվի հասարակության որեւէ խավի շահը. «Այլ ոչ թե դառնա անհատների շահերի գործիք, թույլ է տալու կառուցել նոր որակի հասարակություն, որտեղ կրթված մարդը գերագույն արժեք է»:

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանն էլ նշեց. «Ողջունում եմ, որ այս դահլիճը հավաքվել է «Այո» ասելու Սահմանադրության նախագծին, այն նոր դուռ է բացելու եւ մեր պետությունը բարձրացնելու է որակական մեկ այլ հարթություն»:

vahram mkrtchyan

ՀԺԱՄ վարչության անդամ Տիգրան Եփրեմյանը ելույթը սկսեց Մահաթմա Գանդիի խոսքերով՝ բնութագրելով դրանք 7 մեղքերի՝ քաղաքականությունն առանց սկզբունքների, բարեկեցությունն առանց աշխատանքի, հաճույքն առանց խղճի, գիտելիքն առանց բնավորության, գործարարությունն առանց բարոյականության, գիտությունն առանց մարդասիրության, հավատամքն առանց զոհաբերության, որոնք, ըստ պարոն Եփրեմյանի, կասեցնում են մեր կայուն զարգացումը եւ վտանգում են ժողովրդավարության ազատությունը: «Քաղաքացիները հանդուրժում են մասնավոր անձանց իշխանությունը, որ աստիճանաբար դառնում է ավելի հզոր, քան իշխանությունը եւ քաղաքացիական հասարակությունը: Մարդիկ սեփականացրել են կառավարությունը եւ չեն ուզում հրաժարվել», ասաց պարոն Եփրեմյանը:

HJAM

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30