Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր աչքի տեսածն ու քաղաքապետարանի տարածած հայտարարությունը

Հունվար 01,2016 20:15

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր տեղեկատվություն է տարածել, թե առատ ձյան պայմաններում սանմաքրման ծառայությունները վաղ առավոտից աշխատում են արտակարգ ռեժիմով:

Սակայն կեսօրից հետո մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, մասնավորապես՝ Արշակունյաց պողոտան, Խանջյան, Հերացի, Գրիգոր Լուսավորիչ փողոցները ծածկված էին ձյան հաստ շերտով ու սանմաքրման հատուկ տեխնիկայի աշխատանքի ոչ մի հետք չէր երեւում: Տաքսիների վարորդներն էլ զայրացած դժգոհում էին, թե հատուկ տեխնիկայի ոչ մի տեղ չեն հանդիպել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Զեյթունից մինչև Մաշտոցի վարչական շրջան ոչ մի մաքրող մեքենայի աշխատանք չտեսանք…

  2. вардан says:

    Հունվարի 1ի երեկոյան Արաբկիրից մինչև Արցախի պող. ոչ մի փողոց մաքրված չէր

  3. Փիրուզակ says:

    02.01.2016-Այսօր երեք ժամ ոտքով շրջել եմ Երևանի կենտրոնական փողոցներով՝ Աբովյանով իջել եմ մինչեւ հրապարակ, հետո Մաշտոցի պողոտայով բարձրացել մանր ու միջին փողոցներով: Այդ ընթացքում ոչ մի մաքրող մեքենա չտեսա, միայն Բաղրամայն/Մոսկովյան հատվածում աղ էին ցանում: Սարսափելին այն է, որ փողոցներում միայն մեկ գիծ է բաց, մնացածը ձյան տակ է; Մայթերի մասին լռում եմ: Անցումների աստիճանները ձյան հաստ շերտի տակ էին; Մի խոսքով մարդ պիտի երիտասարդ ու առողջ լինի, որ այս օրերին քաղաք իջնի:)))) Իսկ ընդհանրապես հեքիաթային ձմեռ է, վաղուց բնությունը մեզ նման նվեր չէր մատուցել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031