Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ

Փետրվար 02,2016 21:07

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են ԲերդՃամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի ԿաթնաղբյուրՈւրասար, ՏաշիրՊրիվոլնոյե, ՍտեփանավանԱրմանիս ավտոճանապարհները և ՀարթագյուղԽնկոյանԼուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի ԳորիսՍիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և ՍոթքՔարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում,  Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքում մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29