Լրահոս
Օրվա լրահոսը

Աշուղ Ջիվանուն նվիրված երկու գիրք է հրատարակվելու

Փետրվար 05,2016 19:33

ՀՀ ժողովրդական արտիստ, բանահավաք, ժողովրդական ու աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանը վերահրատարակելու է աշուղ Ջիվանու անհայտ երգերի ժողովածուն: Այս մասին Aravot.am-ին հայտնեց հեղինակը. «Այդ երգերն առաջին անգամ հրատարակվել են 2009 թվականին: Վերախմբագրել եմ՝ հրատարակչական վրիպակներ կային»: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ստեղծել է նաեւ մատենաշար՝ «Գանձարան հայ աշուղական երգերի». «Առաջիկայում հրատարակվելու է դրա 4-րդ՝ «Աշուղ Ջիվանի» հատորը: Այն ներառում է 40 երգ»:

ashux jivani

Պողոսյանը տեղեկացրեց, որ հատորյակի հավաքչական աշխատանքն իրականացնել է ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքի հայկական համայնքներում. «Բայց հիմնական աղբյուրս եղել է Ջիվանու արխիվը, որը պահվում է  Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29