Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դարձյալ չի պատասխանում Էրդողանի հեռախոսազանգերին. Anadolu

Փետրվար 06,2016 11:12

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի հայտարարել է, որ նախագահ Թայիփ Էրդողանը անարդյունք փորձում է հեռախոսով կապ հաստատել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը: Ռուսաստանի նախագահը դա համարեց ահաբեկիչների հովանավորների կողմից «հարված թիկունքից»:

«Հունվարի 29-ին Ռուսաստանը հերթական անգամ խախտեց Թուրքիայի օդային տարածքը: Դրանից հետո նախագահ Էրդողանը փորձում է հեռախոսով կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, բայց ռուսական կողմի չի արձագանքում»,- Քալընի խոսքերը մեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է իրենց օդային սահմանը: Ռուսական կողմը հերքել էր այդ մեղադրանքը՝ դա անվանելով թուրքական «մերկապարանոց քարոզչություն»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29