Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին հրաժեշտ տվեց իր վերջին կենդանիներին՝ 3 առյուծներին. (Ֆոտոշարք)

Փետրվար 10,2016 21:50

Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կենդանաբանական այգին, որի շուրջ բավական մեծ աղմուկ բարձրացավ համաշխարհային մակարդակով, մասնավորապես բրիտանական DailyMail-ի անդրադարձից հետո, որն այն որակեց որպես աշխարհի ամենատխուր կենդանաբանական այգին, այսօր հրաժեշտ տվեց իր վերջին գազաններին՝ 3 առյուծներին՝ Մերիին ու նրա երկու ձագերին՝ Զիտային ու Գիտային: Այսօր կենդանիներին տեղափոխեցին Ուրցաձորի վերականգնողական կենտրոն. սա գյուղ  է Հայաստանի Արարատի մարզում, որից 7 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Խոսրովի անտառի արգելոցը:

12654191_790321071073772_1820231685948833121_n 12669721_790321111073768_4338707964738698042_n 12717548_790321104407102_4543384795015962009_n 12733605_790321077740438_7533717376408530741_n Gyumri_zoo_8 Gyumri_zoo_9

Aravot.am-ի հետ զրույցում կենդանաբանական այգու սեփականատեր Ստյոպա Վարդանյանն ասաց, որ շատ է ափսոսում, մեծ ցավ է ապրում, որ Գյումրին այլեւս չունի կենդանաբանական այգի. այսօր ճանապարհեց իր առյուծներին, բայց մխիթարվում է, որ գոնե սոված չեն լինի: «Ուրցաձորի տարածքը շատ հետաքրքիր է ու հարմարավետ, առյուծներիս այնտեղ  տեղափոխելու որոշումը ընդունել են բնապահպանության նախարարությունում: Մխիթարվում եմ, որ առյուծներս Հայաստանում կլինեն, այսօր հրաժեշտ տվեցի, տխուր է բաժանվել էսքան պահելուց, խնամելուց հետո, բայց ի՞նչ արած: Գիտեք, որ ես չեմ ուզում, որ իմ արջերին էլ արտասահման տանեն…», -ասաց Ստյոպա Վարդանյանը: Նա նաեւ ասաց, որ կենդանաբանական այգու տնակները օրերը տաքանալուն պես, կհեռացնեն Անի թաղամասից:

Հիշեցնենք, որ Գյումրու կենդանաբանական այգու երկու արջերին՝ Միշային ու Մաշային մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեցին Երեւանի կենդանաբանական այգի, որտեղ բուժզննում անցնելուց, փաստաթղթային հարցերը կարգավորելուց հետո  կտեղափոխեն Ռումինիայի կենդանաբանական վերականգնողական կենտրոն:

Կենդանիներին տեղափոխելու լուսանկարները՝ ըստ SOS Gyumri Zoo Animals ֆեյսբուքյան էջի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29