Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովարորդները դժգոհում են վտանգավոր խաչմերուկից եւ ԱՊՊԱ-ի որոշումներից (ֆոտոշարք, տեսանյութ)

Փետրվար 27,2016 15:22

Մի շարք վարորդներ եւ ավտովարորդների իրավունքների պաշտպաններ այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Էրեբունի վարչական շրջանում գտնվող Այվազովսկի-Արեշ խաչմերուկի տարածքում: Նրանք բողոքում են, որ այստեղ տեղի ունեցած ավտովթարներից հետո ԱՊՊԱ-ների աշխատակիցները սխալ որոշումներ են կայացնում:Avtovarordner 2 Avtovarordner 1

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարներից հետո Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մոտենում եւ հայտարարում են, որ խոսելու կարիք չկա, պետք է արձանագրել դեպքը եւ գնալ ապահովագրական ընկերություն:Avtovarordner 3 Avtovarordner 4 Ayvazovski xachmeruk 1

«Այստեղ քննարկելու խնդիր չկա: Գլխավոր փողոցն Այվազովսկին է, իսկ երկրորդականը՝ Արեշը: Մարդիկ ներկայանալով ապահովագրական կազմակերպություն, ստորագրում են փաստաթուղթը: Երկրորդական փողոցից դուրս եկող վարորդն ընդունում է իր մեղքը, իսկ հետագայում պարզվում է, որ գլխավոր փողոցով երթեւեկողն է մեղավոր եղել»,- նշեց Տիգրան Հովհաննիսյանը:Ayvazovski xachmeruk 2 Ayvazovski xachmeruk 3 Ayvazovski xachmeruk 4 Poghos Oghlukyan

«Ուղևորափոխադրումներ կազմակերպում» ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանն էլ ասաց, որ վերոնշյալ հատվածում երթեւեկությունը ճիշտ է կազմակերպված. «Մեր համակարգում այնպես է ընդունված, որ թանկարժեք մեքենաներին աշխատում են սխալ հանել: 1000-2000 դոլարանոց մեքենան խփում է 15-20.000 դոլարանոց մեքենայի, որի ծախսերը 3-4 միլիոն դրամ են կազմում: Նրանք աշխատում են չհատուցել, սխալ հանել»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29