Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից Հունաստան  տեղափոխվող 18 միգրանտ խորտակվել է թուրքական ափերի մոտ

Մարտ 06,2016 22:47

Թուրքական ափերի մոտ 18 միգրանտ է խորտակվել․ նրանք փորձում էին հասնել Հունաստան։ Այս  մասին հայտնում է BBC-֊ն՝  հղում անելով Թուրքիայի պետական լրատվական ծառայությանը։ Ըստ նույն աղբյուրի, հաջողվել է փրկել 15 մարդու, իսկ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Եվս մեկ միջադեպ, որը կրկին կապված է միգրանտների հետ եւ տեղի է ունեցել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ, որտեղ հաջողվել է փրկել 368 մարդու։ Նրանք փորձում էին հասնել Եվրոպա։

BBC-֊ն նկատում է, որ այս ամենը տեղի է ունենում ԵՄ-֊Թուրքիա արտակարգ գագաթաժողովի նախաշեմին։ Այս գագաթաժողովին քննարկվելու են միգրացիոն ճգնաժամի հետ կապված հարցեր։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետը ԵՄ  որոշ պետություններին մեղադրել է, որ նրանք հրաժարվում են իրենց ներդրումն անել միգրացիոն ճգնաժամի խնդիրների լուծման առնչությամբ։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031