Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցավարները Եվրոպայի ոսկին նվիրեցին Նիկիտա Մելնիկովին

Մարտ 12,2016 23:03

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Ռիգայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մեդալների հավաքածուն համալրեց Հին աշխարհամասի եւս մեկ արծաթե մեդալով:

Արթուրը վճռորոշ գոտեմարտում հանդիպեց ռուսաստանցի նույնպես փորձառու Նիկիտա Մելնիկովի հետ, որին 2013 թվականին երկու անգամ պարտվել էր՝ ուսանողական խաղերում եւ աշխարհի առաջնությունում:

Այդ երկու պարտությունները Արթուրին մի տեսակ հոգեբանական լարվածության մեջ էին գցել, ինչի հետեւանքով մեր ըմբիշը չկարողացավ ցուցադրել իր ամբողջ ունակությունը ու պարտվեց: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մրցավարները բացահայտ օգնում էին ռուս ըմբիշին: Եվ ինչպես ասաց գոտեմարտը լուսաբանող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, ոսկե մեդալի համար Մելնիկովը պարտական է ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի նախագահ, միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մամիաշվիլու  կատարած ստվերային աշխատանքի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031