Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները կեղծ 20 հազարանոցներ են հայտնաբերել

Մարտ 30,2016 23:22

Մարտի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը ժամը 2-ին Երևանի Բայրոնի փողոցի 8/2 հասցեում գտնվող դեղատանը գնումներ կատարելիս տվել են 20.000 դրամ անվանական արժեքի կեղծ թղթադրամ:

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Կենտրոնականի բաժնի ծառայողները նույն օրը, կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով, Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ գտնվող ինտերնետ ակումբից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արթուր Թ.-ին և 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ին: Վերջինիս «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 20.000 անվանական արժեքով 8 թղթադրամ:

Արթուր Թ.-ն խոստովանել է կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու հանգամանքը:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031