Գյումրիում ձերբակալեցին կենտրոնական շուկայի սեփականատերերից մեկին 

Գյումրիում ձերբակալեցին կենտրոնական շուկայի սեփականատերերից մեկին 

Ինչպես տեղեկացրել ենք  , այսօր վաղ առավոտից  ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը խուզարկություններ էր անցկացնում Գյումրու մի քանի թաղամասերում գտնվող օբյեկտներում ու տներում:  Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանություն բերման է ենթարկվել Գյումրու կենտրոնական շուկայի սեփականատերից մեկը՝ Ռուդիկ Խոջոյանը (քաղաքում առավել հայտնի Շարամ անվամբ)  ու ձերբակալել են նրան: Թե որն է պատճառը, առայժմ պաշտոնապես մանրամասներ չեն հայտնում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք