Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված Հովսեփ Կիրակոսյանը երկու անչափահաս երեխա ունի

Ապրիլ 04,2016 20:10

Այս պահին Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տանը ԼՂ մարտերում հակառակորդի գնդակից զոհված 27-ամյա Հովսեփ Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությունն է: Գյուղապետ Արտաշես Բարսեղյանի խոսքերով՝ մարդկանց հոսքն այնքան մեծ է, որ «տեղ ու դադար չկա»: Բոլորը գալիս են հերոսին հարգանքի տուրք մատուցելու եւ հրաժեշտ տալու:

Հովսեփն ունի երկու անչափահաս երեխա, մայր, հայր: Համայնքապետի նկարագրմամբ. «Հովսեփը շատ հայրենասեր, պարկեշտ ու խելացի մարդ էր, պարկեշտ ընտանիքի զավակ»:
Ավարտելով Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը՝ որպես պայմանագրային զինծառայող աշխատել է Ստեփանակերտում: Այսօր արդեն, ցուցաբերած արիության համար, հետմահու պարգեւատրվել մարտական խաչով:

Գյուղապետն ասաց, որ զոհված զինվորի ընտանիքին տասնյակ անհատներ ու կառույցներ դրամական աջակցություն են ցուցաբերել:

Մեր այն հարցին, թե որտե՞ղ է ամփոփվելու հերոսի  աճյունը, Եռաբլուրո՞ւմ, գյուղապետ Բարսեղյանն ասաց. «Մենք արմատներով սասունցի ենք եւ ուզում ենք, որ մեր հերոսը մեր կողքին լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930