Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ղուկասյան. «Հայր Ալիեւը երեւի որդուն չի պատմել, թե ինչպես էր 1994 թվականին հրադադար խնդրում»

Ապրիլ 04,2016 23:42

Պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ կարճ ժամանակում Արցախը հերթական հաղթանակն է տոնելու:

«Ադրբեջանը չի փոխվել: Այդ երկիրը գործում է իրեն բնորոշ նենգությամբ: Գիշերը հարձակվում է խաղաղ բնակավայրերի վրա, սպանում անզեն տարեց մարդկանց, իսկ լույսը բացվելուն պես «գրավյալ» տարածքը չի կարողանում պահել: Հայկական բանակի ոգին ու մարտունակությունը մի քանի անգամ գերազանցում են Ադրբեջանին: Հայ ժողովուրդը միասնական է ու ոչ մի սանտիմետր չի զիջելու ոչ-ոքի:

Հայր Ալիեւը երեւի որդուն չի պատմել, թե ինչպես էր 1994-ին հրադադար խնդրում: Վստահ եմ, որ մայիսի 9-ին Արցախի բանակը երկրորդ հաղթանակն է տոնելու թշնամու նկարմամբ:

Մանրամասն կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930