Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեղա՞վ, որ մենք բոլորս ենք մեղավոր». ազատամարտիկ

Ապրիլ 11,2016 22:03

«Մեր երկրին այսօր որակապես նոր մարդիկ են պետք, ոչ թե այս գլխաքանակը: Միայն այդ դեպքում կարող ենք առանց արյան ու ցնցումների մեր երկրում համակարգային փոփոխություններ անել, հաղթել թուրքին, որն օրեցօր լկտիանում է, որովհետև մեր իշխանություններն այսքան ժամանակ աշխատել են միայն նրանց օգտին՝ երկիրը դատարկելով, թալանելով, ուրիշից կախման մեջ դնելով»,- «Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ազատամարտիկ Խաչատուր Խաչատուրյանը:

Նրա համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է մեր երկրում, բոլորիս մեղքն է. «Ոստիկանին ասում ես՝ հայ կնոջը մի հարվածիր, ասում է՝ հրաման եմ կատարում, ընտանիք եմ պահում, մանկավարժին ասում ես՝ ընտրությունները մի կեղծիր, ասում է՝ ընտանիք եմ պահում: Նույնը նաև դատախազը, դատավորը… և վերջում՝ ես, որ կարող է՝ վաղը կաշառք տամ, որպեսզի իմ այս կամ այն հարցը լուծեմ, որովհետև ընտանիք եմ պահում… Չեղա՞վ, որ մենք բոլորս ենք մեղավոր»,- նշեց ազատամարտիկը:

Դառնալով վերջին օրերի համախմբվածությանը՝ ազատամարտիկն ասաց. «Թող որևէ մեկը չփորձի խարխլել այս անգամվա միասնականությունը: Ես ինչքան էլ ատում եմ մեր իշխանություններին, այսօր նրանց դեմ չեմ ելնի»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930