Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Արգենտինայի դեսպանը՝ Ղարաբաղյան խնդրի մասին

Մայիս 02,2016 20:50

«Մենք էլ ունենք նման միջազգային խնդիր, Մեծ Բրիտանիան զբաղեցրել է Մալվինյան կղզիները»

Aravot.am-ը  մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայից  հետաքրքրվեց՝  ինչպիսին է իր տեսակետը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ու արդյոք ինքն էլ կողմնակից է նույն կոչով երկու կողմերին դիմելու գործելաոճին:

Հայաստանում Արգենտինայի դեսպանը պատասխանեց. «Լինելով Հայաստանում Արգենտինայի դեսպան, կողմնակից եմ երկու կողմերի բարեկամական կապերի զարգացմանը: Կարծում ենք, որ ցանկացած հարց էլ կարող է լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով: Ծանոթ եմ նման իրավիճակի, որովհետեւ մենք էլ ունենք նման միջազգային խնդիր, խոսքը Մալվինյան կղզիների մասին է, որը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031