Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ սովորող յուրաքանչյուր աշակերտ մեր երկու բարեկամ ժողովուրդների ապագա դեսպանն է». Լեւոն Մկրտչյան

Մայիս 03,2016 10:18

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի հետ: “Հաֆեզիին ասում էր, որ յուրաքանչյուր վարդ պետք է իր թփում աճի, թե չէ` կթառամի. այս իմաստուն խոսքերի համատեքստում մեր բարեկամ իրանցիների համար Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիրը շատ լավ հնարավորություն է իրենց երեխաների կրթությունը հարազատ միջավայրում կազմակերպելու համար: Այս կրթահամալիրը մեր կրթական համակարգի բաղկացուցիչ մասն է, և մենք պատրաստակամ ենք հնարավորինս աջակցել կրթահամալիրին իր ծրագրերի իրականացման հարցում: Այստեղ սովորող յուրաքանչյուր աշակերտ մեր երկու բարեկամ ժողովուրդների ապագա դեսպանն է”,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանային ներկա բարդ իրավիճակում անգամ  դարերի պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդներն իրենց ճանապարհը պետք է խաղաղ և համագործակցված շարունակեն:

Իր հերթին դեսպան Սաջադին, շնորհավորելով ուսուցչի տոնի կապակցությամբ, նշել է, որ ուսուցիչները մեր կյանքի կառուցապատողներն են. “Մենք ամեն ինչ պետք է անենք ուսուցչի հոգու անդորրը պահպանելու համար, որպեսզի նրանք կարողանան կրթել մեր զավակներին: Իրանցի և հայ աշակերտների ներկայությունը դպրոցում խաղաղ գոյակցության ապացույցն է. ժամանակն է նաև Հայաստանում ակտիվացնել պարսկերեն լեզվի ուսուցման գործընթացը”,-նշել է դեսպանը և հույս հայտնել, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարի այցելությունը կրթահամալիր խթան կհանդիսանա կրթահամալիրի հետագա ծրագրերի զարգացման համար:

Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիրի տնօրեն պարոն Հասանին տեղեկացրել է, որ համալիրում սովորում է մոտ 150 երեխա, ուսումնական գործընթացը կազմակերպվում է 3 մակարդակներով, կրթահամալիրի աշակերտները վերջերս հաջող մասնակցություն են ունեցել 2 միջազգային օլիմպիադաների: Ուսուցչի տոնի առթիվ կրթահամալիրի ուսուցիչներն արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:

Այցելության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, հայ համայնքից Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք շրջել են կրթահամալիրում, ծանոթացել կրթահամալիրի նյութատեխնիկական հնարավորություններին, դասապրոցեսին, զրուցել աշակերտների հետ:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031