Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը կօժանդակի քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին

Մայիս 03,2016 23:35

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 000-ական դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին, հաղորդում են ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից:

ՀԷՑ-ի հաղորդագրության համաձայն` ընկերությունը նաև կմարի այդ ընտանիքների էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկված «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին»,- ասված է ՀԷՑ-ի հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031