Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդի համայնքը փաստեր ունի, որ Ջնդի Ամարյանին անօրինական են ձերբակալել (Տեսանյութ)

Մայիս 05,2016 15:10

Ազգությամբ եզդի հազարավոր քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առաջ, ապա երթով շարժվելով դեպի Գլխավոր դատախազություն՝ պահանջեցին շուտափույթ ազատ արձակել եզդի համայնքի ներկայացուցիչ Ջնդի Ամարյանին` որին ձերբակալել են մոտ մեկ ամիս առաջ` շորթման կասկածանքով:

«Շամս» հ/կ-ի ղեկավար Ռուստամ Բաքոյանի խոսքերով, Ջնդի Ամարյանին անօրինական են կալանավորել եւ իրենք ունեն հակառակն ապացուցող փաստեր, որոնք, սակայն, այսօրվա երթի ժամանակ չբարձրաձայնեցին` վստահեցնելով, որ մեղադրյալի փաստաբան Գեղամ Հակոբյանը  դրանք կհրապարակի դատարանում:

Բողոքի ակցիային մասնակցում էին մի քանի գյուղերի ազգությամբ եզդի մեծ ու փոքր բնակիչներ, որոնք իրենց հետ բերել էին նաեւ ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված եզդի զինվորներից մեկի լուսանկարը: Ռուստամ Բաքոյանի խոսքերով, Ջնդի Ամարյանը, որն «Արեւելյան խոհանոց» ռեստորանի սեփականատերն է, ներկա չի եղել այն խոսակցությանը, որը տեղի է ունեցել նրա ռեստորանում եւ հենց այդ խոսակցությունն էլ հիմք ընդունելով են նրան կալանավորել:

Jndi_Amaryan_3 Jndi_Amaryan_2 Jndi_Amaryan_4

Aravot.am-ի հարցին, թե նրան պատկանող բիզնեսի հե՞տ է կապված խնդիրը, եւ մինչ այդ խնդիրներ ծագե՞լ են այդ հարցով, Ռուստամ Բաքոյանն ասաց, որ այդ մասին ոչինչ ասել չի կարող եւ ցույց կտա հետաքննության ընթացքը: Նա նաեւ ասաց, որ Ջնդի Ամարյանը  «Շամս» կազմակերպության պատվավոր նախագահն է եւ որ պարբերաբար օգնություն է ցուցաբերում իր ազգակիցներին:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նամակ հանձնեցին գլխավոր դատախազին` ասելով, որ եթե հարցին արդարացի լուծում չլինի, անգամ նստացույցի են դիմելու, քանի որ վստահ են` իրենց համայնքի գործարարն անմեղ է. «Նրա գործի ընթացքում 5 քննիչ է փոխվել: Մենք ոչ մի վստահություն չունենք  պետական ապարատի նկատմամբ։ Մեր միակ հույսն այն է, որ ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելով Ջնդի Ամարյանի հարցի վրա, կստանանք արդարացի լուծում»:

Մանրամասները` տեսանյութում

Այս հարցի առնչությամբ Aravot.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է Ջնդի Ամարյանի գործի ընթացքում 5 քննիչ փոխվել եւ փոխանցելով ազգությամբ եզդի քաղաքացիների մտահոգությունը, թե  ձերբակալությունն ապօրինի է՝ խնդրեցինք պարզաբանումներ ներկայացնել:
Դատախազության պատասխանն առաջիկայում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031