Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի բան պարզ է՝ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսել, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». Շարմազանով

Մայիս 05,2016 21:45

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց, որ քննարկել են ներքին ու արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին:

Հարցին, թե լարվածության հնարավոր սրացումների նախադրյալնե՞ր կան մայիսի 9-ին ընդառաջ, պարոն Շարմազանովը պատմեց, որ ԱԺ-ում երեկ  ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ամբողջական ու պարզ տեղեկատվություն է տվել իրավիճակի մասին. «Մի բան պարզ է՝ քանի դեռ բանակցությունները չեն վերսկսել, ու ադրբեջանցիները շարունակում են կուտակումներ իրականացնել,  պատրաստ պետք է լինենք բոլոր հնարավոր սցենարների: Ադրբեջանը ձգտում է  խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, մի անգամ ադրբեջանական ծրագիրը ձախողեց, չեմ կարող այս պահին խոսել Ադրբեջանի ծրագրերի մասին: ՀՀ-ն ու Արցախը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Քառօրյա պատերազմը Ադրբեջանի ռազմատենչ իշխանության քաղաքականության արդյունք էր, ինչը ձախողեց:

Այս պահին թե տեսանք՝  թե ԱՄՆ պետքարտուղարը, թե ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, թե միջազգային հանրությունը մշտապես խոսել են զենքի ուժով խնդրի լուծման անթույլատրելիության մասին: Թե ռազմաճակատում, թե դիվանագիտական ճակատում պետք է ուժեղ լինենք: Ադրբեջանցիների ծրագիրը ապրիլի սկզբին չիրականացավ, թե հետագայում Ալիեւն ինչ կնախաձեռնի, չեմ կարող ասել, բայց որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, դա ակնհայտ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031