Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորային հաշվետերերի ցանկում հայտնված ակադեմիկոս Թերզյանը շատ խեղճ կյանքով է ապրում». Ռադիկ Մարտիրոսյան

Մայիս 10,2016 22:07

«Այսօր էլ, որ նայում ենք Հարություն Թերզյանի կյանքին  շատ դժվարին պայմաններում է  ապրում, տարիքով մեծ է, դժվար աշխատանքի է եւ այլն: Զարմանում ես, թե այս մարդը կարող է ունենալ ինչ-որ բաներ, ինչ-որ հաշիվների փաստաթղթեր, նույնը եւ մյուսների մասին կարող եմ ասել»,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ  «Հետքը» հրապարակել է ՀՀ այն քաղաքացիների անունները, որոնք հայտնվել են Պանամայի փաստաթղթերում:

Եվ մասնավորապես, Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցվել է ՏՏ ոլորտի «Nairisoft Inc» ընկերությունը: Այն զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ:  Բաժնետերերի ցանկում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Հարություն Թերզյանը: Նրա գործընկերներն են Սնար Մարտիրոսյանը, Վարդան Քոչարյանը, Արտաշես Բալյանը:

Մեր դիտարկմանը, թե գիտական ոլորտի ներկայացուցիչները մշտապես դժգոհում են, որ ցածր աշխատավարձ են ստանում, որտեղի՞ց ակադեմիկոսներին այդքան գումար, որ օֆշորներում են շրջանառում, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Համենայնդեպս, ակադեմիայում բացի ակադեմիկոս լինելու կոչումից որեւէ գումար, որեւէ բան չեն ստանում»:

Նա թերահավատորեն է մոտենում հրապարակված այդ տեղեկությանը. «Գուցե երեք-չորս քաղաքացին էլ շատ են, դժվարանում եմ ասել՝ ինչ տեղեկություն է դա, որտեղից է հայտնվել եւ այլն: Չեմ հավատում, որ 37 քաղաքացի Հայաստանից կան հաշվետերերի մեջ, որովհետեւ նույնիսկ կան մարդիկ, որոնք ունեւոր են, բայց դրանց անունները չկան, ու կա Թերզյանի անունը, որը, կրկնում եմ, շատ խեղճ կյանքով է ապրում»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Թերզյանի ու մյուս ակադեմիկոսների թիկունքում օլիգարխներ են կանգնած, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Խիստ կասկածում եմ, որովհետեւ ակադեմիայի անդամները զարգացած, իրողություններին ծանոթ մարդիկ են ու որեւէ մեկի համար կամ նրա փոխարեն լինել կարող, չեմ հավատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031