Լրահոս
Օրվա լրահոսը

«Քամու փոթորկային պոռթկումներն այլևս չեն կրկնվի». Գագիկ Սուրենյան

Մայիս 23,2016 20:33

Ցիկլոնի անցմամբ պայմանավորված ժամեր առաջ մայրաքաղաքում և մարզերում  գրանցվել էր ուժեղ քամի:

«Երևանում ուժեղ քամուց գրանցվել են 135 տան տանիքի կառուցատարրերի, 72 ծառի, 8 գազի և 2 ջրի խողովակաշարի, 6 գովազդային վահանակի, 2 պատուհանի և 16 էլ սյան (էլ. լարեր) վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի ՄՃԿԿ-ում՝ 4 դեպք (վնասվել են տան տանիքներ), Արարատի ՄՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Արմավիրի ՄՃԿԿ-ում՝ 5 դեպք (տան տանիքներ), Կոտայքի ՄՃԿԿ-ում՝ 8 դեպք (1 ծառ, 6 տան և 1 դպրոցի տանիքներ), Գեղարքունիքի ՄՃԿԿ-ում՝ 5 դեպք (2 ծառ, 1 դպրոցի, 1 ավտոտնակի և 1 տան տանիքներ), Լոռու ՄՃԿԿ-ում 1 դեպք (ծառ)»,- տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Կայքի տրամադրած տեղեկություններով՝ հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ քամու արագությունը Երևանում եղել է 25-28 մ/վրկ: Ամենամեծ արագությունը գրանցվել է Դավթաշենում՝ 28 մ/վրկ, քաղաքի մյուս հատվածներում՝ մինչև 25 մ/վրկ: Քամին ուժեղ է եղել նաև Աշտարակում՝ 20 մ/վրկ: Հանրապետության մյուս հատվածներում հիմնականում եղել է 18-23 մ/վրկ:

«Այս պահի դրությամբ այդ ցիկլոնը մեր հանրապետությունից դուրս է: Քամու փոթորկային պոռթկումներն այլևս չեն կրկնվի, սակայն Սև ծովից ցիկլոնի հաջորդ ալիքն է շարժվում դեպի մեր երկիր: Երեկոյան ժամերին, գիշերը դարձյալ սպասվում է ամպրոպ և քամի, բայց ոչ նույն ուժգնությամբ, ինչ ցերեկը»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Սուրենյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031