Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու տանկերը խոցած Տիգրան Աբգարյանի մայրիկին հրավիրեցին ուսումնարանում աշխատանքի (Ֆոտոշարք)

Մայիս 31,2016 15:15

Գյումրու թիվ 1-ին արհեստագործական ուսումնարանում բացվեց Ջեբրայիլում հերոսաբար նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանի անվան լսարան:

7 6 4Այստեղ Տիգրանը 3 տարի շարունակ սովորել էր խոհարարություն, իսկ ավելի վաղ Տիգրանի անվան ՆԶՊ դասասենյակ էր բացվել նրա հարազատ՝ Գյումրու Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 4-րդ դպրոցում:

15 14 13

Հիշեցնենք, որ Տիգրան Աբգարյանը, թշնամու հարձակման ժամանակ մղվելով առաջնագիծ ու իր տանկով մտնելով նրանց 8 տանկերի մեջ, միայնակ խոցել է առնվազն 4 տանկ: Նրան դասավանդած ուսուցիչները վստահ են, որ այդ դասասենյակներում թևածելու է Տիգրանի ոգին, այնտեղ հայրենասիրական դաստիարակություն են տալու նոր սերնդին:

12 11 10

Ուսումնարանի տնօրեն Գրիգոր Մկրտչյանն ասաց, որ իրենք պահել են Տիգրանի իրերը, նրա ձեռագրերով գրված տետրերը, նրա գրիչը…

8 3 2Տնօրենը, փառաբանելով Տիգրանին, խնդրեց նրա մայրիկին՝տիկին Գոհարին գալ ու աշխատել որդու ավարտած ուսումնարանում, որպեսզի կապը ավելի սերտ լինի հերոսի ընտանիքի հետ:

1

101 100

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031