Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության զորքերի ծառայողները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ին զոհված ոստիկանների հիշատակին

Մարտ 02,2022 17:46

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է 14 տարի։ Զոհերի ու վիրավորների թվում նաև ոստիկանության ծառայողներ էին։ Զոհվեցին ոստիկանության զորքերի զինծառայողներ մայոր Համլետ Թադևոսյանն ու սերժանտ Տիգրան Աբգարյանը։

Ամեն տարի մարտի 1-ին ոստիկանության զորքերի ղեկավարությունն ու զինծառայողներն այցելում են զոհված գործընկերների շիրիմներին, ծաղիկներ խոնարհում ու խնկարկում։

Համլետ Թադևոսյանը թաղված է Եղվարդում, Տիգրան Աբգարյանը՝ Խոր վիրապում։

Հիշատակի արարողություններին, ոստիկանության զորքերի ծառայողներից բացի, մասնակցում էին նաև զոհված ոստիկանների հարազատները։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031