Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ Շիրակի նախագահն ապշած է նորանշանակ մարզպետի պահվածքից

Հունիս 06,2016 20:45

Aravot.am-ը ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանից, որը ապրիլի 2-ից մեծ խմբով մեկնել էր  Արցախ ու վերադարձել է մի քանի օր առաջ, հետաքրքրվեց, թե Շիրակի մարզի պաշտոնյաներն այս ընթացքում պատշաճ ուշադրություն դարձրե՞լ են  կամավորականներին, առաջնագծում կանգնած մեր զինվորներին, հետաքրքրվել են, թե ինչի՞ կարիք ունեն, օգնե՞լ են ինչ-որ բանով:

«Կարող եմ ասել, որ Շիրակի մարզային իշխանություններից հետաքրքրվել է միայն փոխմարզպետը, Գյումրու մանկավարժականի ռեկտորը, «Պրոգրես» համալսարանի ռեկտորը, մի քանի անգամ զանգահարել է ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը…

Իսկ քաղաքային  իշխանություններից կոնկրետ քաղաքապետ Բալասանյանն է սատարել, մեքենա է նվիրել ԵԿՄ-ին ու միշտ օգնություն է ուղարկել Արցախ՝ հագուստ, սնունդ, ծխախոտ, գումար: Շատ լուրջ մասնակցություն են ցուցաբերել մեր մարզի՝ դրսում ապրող բարերարները, Յակուտիայի հայ համայնքի ներկայացուցիչները,  որոնք թույլ չեն էլ տվել, որ իրենց անուն-ազգանունները հրապարակվեն: Նվիրաբերել են մի քանի ավտոմեքենա, որից երկուսը մեզ են  տվել՝ մի ավտոբուս ու  մի հրամանատարական «Վիլիս», նաեւ բանակին են նվիրաբերել երկու «Ուազիկ» ու ռազմական նշանակություն ունեցող սարքավորումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Իսկ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մի անգամ գոնե այս ընթացքում զանգ չի տվել: Ապրիլի 2-ի գիշերը երկրապահներս, երբ հրաման ստացանք Արցախ մեկնելու, պիտի հասնեինք Երեւան, որ այնտեղից մեկնեինք, դիմեցինք Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, որպեսզի մեզ ավտոբուսներ տրամադրի, տեղ հասնենք: Մարզպետը չարեց, ավելի ճիշտ ասաց, որ չի կարող անել, իր հնարավորությունները չեն ներում: Դրանից հետո ինքը ո՛չ զանգել է, ո՛չ հետաքրքրվել, երեւի միայն  Դաշնակցության կողմից Արցախ մեկնած տղեքով է հետաքրքրվել, չգիտեմ…

Իհարկե, իմ համար նշանակություն չունի կռված տղան Դաշնակցական է, թե երկրապահ է, եթե իրենց համար ինչ-որ բան արել է, փառք ու պատիվ, եթե չի արել, էդ էլ թողնենք ժողովրդի դատին:  Բայց ընդհանրապես ինքը ոչ զանգ է տվել, ոչ էլ հետաքրքրվել է: Իսկ փոխմարզպետը, վարչության պետերը զանգահարում, հարցնում էին՝ ի՞նչ է պետք, բայց ես սպասում էի, որ ինքը գոնե մի անգամ զանգեր ու հարցուփորձ աներ: Նույնիսկ վիրավորական է, մյուս մարզպետները գալիս, հասնում էին Արցախ փոխմարզպետների հետ, բայց մեր մարզպետը ոչ մի բան…Ես, անկեղծ ասած, նրանից ավելին չէի էլ սպասում իր ցուցաբերած անտարբերությունից հետո», -ասաց Յուրա Ալեքսանյանը:

Հարցին՝ կայի՞ն արդյոք գյուղապետեր երկրապահ կամավորականների շարքերում, մեր զրուցակիցն ասաց, որ նույնիսկ կային խրամատներ մտնող գյուղապետեր: Նրանց թվում են եղել  Բանդիվանի, Անի Կայարանի ու Պեմզաշենի գյուղապետերը: Յուրա Ալեքսանյանը շատ զգացված է դպրոցների, մանկապարտեզների անձնակազմերի վերաբերմունքից: Նա ասում է, որ երեխաների՝ զինվորներին ուղղած գրառումները բերել է իր հետ, որպեսզի հետո թանգարանում պահեն: Մեր զրուցակցի ասելով, օգնություն է ցուցաբերել նաեւ «Իգիթ» կաթնամթերքի սեփականատերերը, ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: «Նախկին մարզպետը րոպեն մեկ զանգահարում էր, Գիզիրյանն էլ  մեզ հետ կապ չի հաստատել, բայց իմացել եմ, որ նա էլ  է օգնություններ բերել»,- ասում է Յուրա Ալեքսանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Robo says:

    Այս մարզպետի ի սկզբանե իշխանության եկավ խնդիրներ ստեղծելով:Առաջարկում են «Առավոտ» -ի խմբագրությանը անդևադառնալ Շիրակի մարզպետի սկանդալային այցերին Գյումրի քաղքաի բուժհիմնարկներ,որի ժամանկ մարզպետին շատ տեղերում չեն ճանաչել:Այդ հանգամանքը դուր չի եկել Հովսեփին ու նա սկսել է գորգռալ ու ահաբեկել բուժաշխատողներին:

  2. Sashik says:

    Մեկի ածական անունը որ Յուսուֆ լինի….Էլ ի՜նչ եք ուզում նրանից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930