Լրահոս
Օրվա լրահոսը

Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական իշխանությունները ցայտնոտի մեջ են. Независимая Газета

Հունիս 22,2016 13:25

Ռուսական Независимая Газета-ն ծավալուն հոդված է հրապարակել Արցախի հակամարտության և 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին։

Ռուսական պարբերականը պետերբուրգյան հանդիպման միակ արդյունքն այն է համարում, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ դիտորդների ավելացման վերաբերյալ։

Հոդվածագիրը գրում է նաև, որ հակամարտող կողմերը պետերբուրգյան հանդիպմանը ներկայացել էին սեփական սպասելիքներով և նպատակներով. եթե հայկական կողմը ցանկանում էր երաշխիքներ ստանալ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար, ապա Ադրբեջանի նպատակը ներկայիս ստատուս-քվոն փոխելն էր։

Ադրբեջանը նաև հայտարարում է, որ պատրաստ չէ շատ երկար սպասել հակամարտության կարգավորման համար։ Պարբերականի պնդմամբ՝ եթե ադրբեջանական կողմը ևս մեկ ռազմական գործողություն նախաձեռնի և անհաջողություն կրի, ինչպես դա տեղի ունեցավ 2016թ. ապրիլի սկզբին, ապա շատ հնարավոր է, որ դա պատճառ դառնա միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչմանը, հետևաբար Ադրբեջանը պետք է զսպվածություն որդեգրի և բանակցային գործընթացում փորձի հաջողությունների հասնել։

Ռուսական աղբյուրի համոզմամբ՝ ժամանակն այժմ աշխատում է Ադրբեջանի օգտին, որովհետև ապրիլյան դեպքերը միայն ավելացրին Հայաստանի խնդիրները։

Հոդվածագրի տեղեկություններով՝ ապրիլյան դեպքերի հետևանքով շատերը լքեցին Հայաստանը, իսկ հողեր պետք են այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք ապրում են դրա վրա։

Հոդվածի վերջում վերլուծաբանը գրում է. «Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական իշխանությունները ցայտնոտի մեջ են»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930