Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ. «Հռոմի պապի այցելությունը վկայում է եկեղեցիների եղբայրության եւ գործակցության մասին» (Տեսանյութ)

Հունիս 24,2016 16:45

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ այցելեց Էջմիածին: Նրան դեպի Մայր տաճար ուղեկցեցին մի խումբ հոգեւորականներ եւ քաղաքացիներ:

Մայր տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրեց խաչը եւ ավետարանը, այնուհետեւ բարձրանալով սուրբ խորան՝ գրկախառնվեց Գարեգին Բ-ի հետ:

pap-10 pap-9 pap-8 pap-6 pap-5 pap-4 pap-3 pap-2 pAP_1Գարեգին Բ կաթողիկոսը իր ողջույնի խոսքում նախ հիշեց 2001 թվականին Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով սուրբ Հովհաննես Պողոս Բ Պապի այցը Հայաստան, ինչը, ըստ նրա, եկեղեցիների եղբայրական հարաբերություններում գործակցության նոր խթան է հանդիսացել:

Գարեգին Բ-ն ասաց, որ Հռոմի Սրբազան Քահանայապետի այցելությունը վկայում է եկեղեցիների եղբայրության եւ գործակցության մասին եւ երկուստեք զորացնում է հայ առաքելական եւ կաթոլիկ հավատացյալներին. «Ավելի զգայուն պետք է լինեն մեր հավատքի վկայությունները: Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր պատարագը, Ցեղասպանությունը դատապարտող Ձեր պատմական ճառով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930