Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ․ «Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում»

Ապրիլ 24,2024 11:14

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց՝ անվտանգային սպառնալիքներին հանդիման լինենք համերաշխ, միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել մեր հայրենի երկիրն ու անխռով ազգային մեր կյանքը։

Catholicos Karekin II on the 109th anniversary of the Armenian Genocide visited Tsitsernakaberd memorial complex and paid a tribute to the memory of holy martyrs of the Armenian Genocide

Նա դիմելով իշխանություններին, ասաց․ «Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ ինչպես սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը  վախկոտություն մի խառնեք։ Վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում։ Արիությունը ոգու զորություն է՝ արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար»։

Կաթողիկոսն ասաց՝ սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով հզոր, աննկուն, չտկարանանք դժվարությունների առջեւ․ «Մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության ու անվտանգության իր օրհնությունները»։

Catholicos Karekin II on the 109th anniversary of the Armenian Genocide visited Tsitsernakaberd memorial complex and paid a tribute to the memory of holy martyrs of the Armenian Genocide

Catholicos Karekin II on the 109th anniversary of the Armenian Genocide visited Tsitsernakaberd memorial complex and paid a tribute to the memory of holy martyrs of the Armenian Genocide

Վեհափառը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Նա այլ հոգեւորականների հետ այցելել էր Հայոց Ցեղասպանության հուշակոթող։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930