Լրահոս
Օրվա լրահոսը

Վթար` Վանաձորում. կան տուժածներ

Հունիս 26,2016 19:39

Հունիսի 26-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են շտապօգնության «Ford Transit» մակնիշի 633OP61 և «Opel Zafira» մակնիշի  3305GV պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության ավտոմեքենայի վարորդ՝ 1963 թ. ծնված Ռ. Մ.-ը և հերթապահ բուժքույր՝ 1966 թ. ծնված Լ. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները ուղղել են շտապօգնության ավտոմեքենան, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930