Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆաբիո Կապելլո. «Իսպանիան Եվրո 2016-ի լավագույն թիմն է»

Հունիս 27,2016 18:27

Մադրիդի «Ռեալի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն գովասանքի խոսքեր է ասել Եվրո 2016-ում Իսպանիայի ազգային հավաքականի հասցեին:

Իտալացի մասնագետի կարծիքով՝ Վիսենտե դել Բոսկեի թիմը մրցաշարում լավագույն ֆուտբոլն է խաղում: «Իսպանիայի հավաքականը լավագույնն է Եվրո 2016-ում: Այն շատ ուժեղ թիմ է, չնայած Խորվաթիան ինձ շատ է դուրս գալիս: Իսպանիայի խաղն իսկական կախարդանք է: Այն շատ ուժեղ ֆուտբոլիստներ, հիանալի գլխավոր մարզիչ եւ երկրպագուներ ունի: Եթե առաջնությունում Իտալիան չհաղթի, ես հաղթանակ մաղթում եմ Իսպանիային», – Կապելլոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Այսօր փլեյ-օֆֆում միմյանց հետ հանդիպելու են Իտալիան եւ Իսպանիան:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930