Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ՌԴ դեսպան. Ռուս զբոսաշրջիկների անվտանգության համար Անկարան պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցառումները. «ՌԻԱ»

Հունիս 30,2016 13:40

Անկարայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին և Թուրքիայում հանգստանալ ցանկացող ռուս զբոսաշրջիկների այցելությունների վերականգնմանը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։

Անդրադառնալով ռուս զբոսաշրջիկների անվտանգության ապահովման խնդրին՝ դիվանագետն ասել է. «Որքան հասկանում եմ՝ թուրքական կողմը պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որպեսզի ապահովի մեր զբոսաշրջիկների անվտանգությունը։ Եթե դուք նայեք ահաբեկչությունների աշխարհագրական տվյալներին, կտեսնեք, որ այն շրջաններում, որտեղ հաճախում են մեր զբոսաշրջիկները՝ Անթալիայի շրջանը, ոչ մի ահաբեկչություն տեղի չի ունեցել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930