Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Հունիս 30,2016 19:40

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 30-ին ընդունել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Արփինե Հովհանիսյանը, ողջունելով գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը Վրաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում ունի բարձր մակարդակի, բարեկամական հարաբերություններ: Նախարարը հույս է հայտնել, որ նրանց Հայաստան կատարած այցն ավելի կամրապնդի արդարադատության ոլորտում առկա փոխգործակցությունը: Արփինե Հովհաննիսյանը, կարևորելով պրոբացիայի ոլորտում Վրաստանի ձեռքբերումները, ընդգծել է փորձի փոխանակման  ու արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը:

Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարար Կախա Կախիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, առկա ներուժն օգտագործելու ու համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել, ինչպես նաև ներկայացրել է պրոբացիայի ոլորտի ձեռքբերումներն ու փորձը:

Հանդիպման ավարտին Կախա Կախիշվիլին  ՀՀ արդարադատության նախարարին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարականության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930