Լրահոս
Օրվա լրահոսը

Քայլերթ՝ ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ. (Ֆոտոշարք)

Հուլիս 05,2016 23:30

Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվա առթիվ «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամն անցկացրեց ամենամյա քայլերթը:

Մասնակիցներն Ազատության հրապարակից անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Աբովյան, Թումանյան փողոցներով, այնուհետև վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ անցկացվեց փոքրիկ համերգային ծրագիր:

Քայլերթի ընթացքում նշված ճանապարհները փակ էին:

Մինչև քայլերթի մեկնարկը նախատեսված էր եռագույն օդապարիկներ բաց թողնել: Սակայն «Մենք» հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանի փոխանցմամբ՝ եղանակային վատ պայմանների պատճառով մտափոխվել են։

Քայլերթն ուղեկցում էին ուղղաթիռներ, որոնց ամրացված էր եռագույնը։ Մասնակիցները պարզած տանում էին Արցախի և Հայաստանի 125 մետրանոց դրոշները։

Drosh_1 Drosh_2 Drosh_3 Drosh_4 Drosh_5 Drosh_6 Drosh_7 Drosh_8 Drosh_9 Drosh_10

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031