Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ

Հուլիս 06,2016 20:33

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թ. հուլիսի 04-ին՝ ժամը 21:15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապ օգնության թիվ 74-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված Ջուլիետտա Կարապետյանին, ով ինքնասպանություն կատարելու նպատակով Երևան քաղաքի Անդրանիկի 89 շենքի 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել:

Նույն օրը Ջուլիետտա Կարապետյանը «Աստղիկ» Բ/Կ-ում մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031