Լրահոս
Օրվա լրահոսը

Երդվելով դրոշի, զինանշանի, կանոնագրի եւ զենքի վրա՝ համալրեցին Դաշնակցության շարքերը

Հուլիս 10,2016 13:03

Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում կիրակի 14 երիտասարդներ համալրեցին Դաշնակցության շարքերը:

HYD2

14 երիտասարդների կնքահայրը դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը: Նա մինչեւ արարողությունը հայտարարեց, որ եթե երիտասարդների շարքում կա մեկը, որը վերջնականապես չի որոշել, կարող է պարզապես ասել, որ պատրաստ չէ, ավելի ուշ կարող է երդման արարողությանը մասնակցել կամ պարզապես կմնա կուսակցության համակիրների շարքերում: Չստանալով պատասխան՝ արարողությունը սկսվեց:

Aghvan-vardanyan

Երիտասարդները երդվեցին իրենց պատվով եւ հայրենիքով միշտ հավատարիմ մնալ Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, եւ իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում նաեւ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին: Երիտասարդները մեկ առ մեկ մոտեցան ՀՅԴ դրոշին, կանոնագրին, զինանշանին եւ զենքին եւ երդվեցին:

atrchanak

Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ Գեւորգ Ղուկասյանը ասաց, որ Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում երդման արարողությունը անցկացնելն իր խորհուրդն ունի. Դաշնակցությունը ունի խորը մտավոր եւ հոգեւորական հիմք, ինչը հիմք է հանդիսացել նաեւ կուսակցության մարտական գործունեության համար. «Դաշնակցությունը ազգին նվիրյալ շատ մտավորականներ է տվել. մարդիկ, որոնք իրապես մշակույթ են կերտել, մարդիկ, որոնք իրապես ներդրում են ունեցել հայկական քաղաքակրթության ձեւավորման վրա: Այստեղ նույնիսկ հուղարկավորված են դաշնակցական գործիչները, օրինակ՝ Ավետիք Իսահակյանը, եւ այլն: Բայց մենք չուզեցինք առանձնացնել: Այս պանթեոնը պանթեոն է իր ամբողջության մեջ, պանթեոնի գաղափարը հենց դա է՝ միասնությունը: Եվ մենք պանթեոնում կազմակերպեցինք՝ ցուցելու համար, որ Դաշնակցությունը համատեղությամբ իր մարտունակության նաեւ խորքում ունի մտավոր եւ հոգեւոր մեծ խորք»:

gevorg-ghukasyan

Նա նշեց, որ մարդիկ, որոնք ցանկանում են անդամակցել կուսակցությանը դիմումագրեր են ներկայացնում, այնուհետեւ փորձաշրջան են անցնում եւ համապատասխան գիտելիքներ են կուտակում, այնուհետեւ հատուկ որոշմամբ երդում տալով համալրում են Դաշնակցության շարքերը: Երդման արարողությունից հետո երիտասարդները կմասնակցեն վեցօրյա ճամբարի:

zinvor

HYD1 HYD

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031