Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն կարկտահարությունից վնասներ կրած համայնքներ. (Տեսանյութ)

Հուլիս 13,2016 23:24

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը, մարզպետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է հուլիսի 9-11-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասներ կրած համայնքներ:

Մարզի ղեկավարը նախ եղել է Քասախ համայնքում, հանդիպում ունեցել համայնքի բնակիչների հետ:

Քասախ համայնքի ղեկավարը տեղեկատվություն է ներկայացրել արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասները գնահատող համայնքային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ:

Այնուհետև Կոտայքի մարզպետը պատասխանել է համայնքի բնակիչների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ տրամադրել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած վնասները գնահատող հանձնաժողովների աշխատանքների ընթացակարգերի վերաբերյալ:

Կ. Գուլոյանն այցելել է նաև մարզի Պռոշյան և Նոր Երզնկա համայնքներ, ծանոթացել կարկտահարության արդյունքում ստեղծված իրավիճակին, լսել համայնքների ղեկավարների և բնակիչների կողմից բարձրացվող հարցադրումներն ու վերջիններիս հետ համատեղ քննարկել առկա խնդիրներին լուծումներ հաղորդելու հնարավոր ուղղությունները:

Մարզի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Եղվարդի քաղաքապետարանում, որտեղ քննարկվել են ինչպես հիշյալ համայնքին այնպես էլ մարզի գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ ընդհանրական ցուցանիշներն ու ձեռնարկվելիք միջոցառումների հիմնական ուղղությունները:

Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը այցելել է նաև մարզի Աղավնաձոր և Մարմարիկ համայնքներ. այս համայնքներում ևս ծանոթացել գյուղատնտեսությանը հասցված վնասներին, ինչպես նաև զրուցել բնակիչների հետ և քննարկել համայնքների զարգացման հեռանկարային մի շարք ծրագրերն ու տարբեր ենթակառուցվածքների բարելավմանը միտված մարզային նախաձեռնությունների ընթացքը:

Այցելությունների ընթացքում Կոտայքի մարզպետը պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների և իրավասությունների սահմաններում աջակցել համայնքների ազգաբնակչությանը, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին ու արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց հասցված վնասները գնահատող մարզային հանձնաժողովին հանձնարարել կատարել մանրամասն վերլուծություններ և սահմանված կարգով ապահովել անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

Կոտայքի  մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031