Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները բողոքի երթ են սկսել

Հուլիս 25,2016 22:15

Այս պահին Խորենացի փողոցում քիչ թվով ցուցարարներ են, իսկ մեծ մասը բողոքի երթ է սկսել: Ցուցարարները սուլում են, վանկարկում են «միացում»,  «Սերժիկ հեռացիր», «Պավլիկ» , «Վարուժան», «Ժիրայր»,  «հաղթանակ», «տեռորիստը Սերժն ա», «Աղդամը մեր հայրենիքն է»:

Նրանք բողոքի երթով շարժվեցին Նար-Դոսի փողոցով, հայտարարել են, որ կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով, կհասնեն մինչեւ Հանրապետության հրապարակ ու դարձյալ կվերադառնան Խորենացի փողոց: Նրանց հետ են հիմնադիր խորհրդի անդամները, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: « Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031