Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրել չենք կարող տղաներին, պահանջը նրանց ժողովրդի 99 տոկոսի պահանջն է». Արամ Հարությունյան

Հուլիս 26,2016 16:09

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը մարտի 1-ով է եկել և հայտարարեց, որ չէր ուզենա` արյունով էլ հեռանա:

«Նոյյան տապան» մամուլի սրահում Արամ Հարությունյանն արդարացրեց «Սասնա ծռեր» խմբի տղաների արարքը` վստահեցնելով, որ ժողովրդի 99 տոկոսը նրանց կողքին է. «Եթե «Սասնա ծռերի» հենարանը ժողովրդի ավելի քան իննսուն տոկոսն է, ապա իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի հենարանը Լևոն Տեր-Պետրոսյանն է գաղափարական իմաստով և մի քանի մտավորականներ, որոնք ծրարով փող են ստանում նախագահական նստավայրից: Նույնիսկ քաղաքական ուժերն են մանևրում. և՛ Դաշնակցությունը, և՛ այլ ուժեր, որոնք կոալիցիայի մեջ են»:

Դառնալով «Սասնա ծռեր» տղաների արարքին` պարոն Հարությունյանը նշեց. «Մեղադրել չենք կարող տղաներին, նրանք հերոս տղաներ են, և պահանջը նրանց ժողովրդի 99 տոկոսի պահանջն է: Պետք է կարողանանք տեր կանգնել այդ պահանջներին»:

Արամ Հարությունյանի տպավորությամբ` այժմ Սերժ Սարգսյանը քայլ չունի անելու:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը վստահ է, որ եթե ՊՊԾ գունդը անգամ առանց գրոհի վերցնեն , որտեղ ողջ ժողովուրդն է կանգնած, ապա ամեն ինչ շարունակվելու է և ունենալու անկանխատեսելի հետևանքներ:

Արամ Հարությունյանի կարծիքով `այս պարագայում բացասական է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դերակատարությունը. «Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին ևս մարտի մեկից առաջ ևս նպաստեց Սերժ Սարգսյանի` իշխանության մնալուն: Չեկավ Մյասնիկյանի արձանի մոտ: Փետրվարին նամակի տեսքով գնաց Սերժ Սարգսյանի հետ երկխոսության, ապրիլյան պատերազմին ևս Սերժ Սարգսյանի հետ գնաց երկխոսության»:

Դառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին` պարոն Հարությունյանը կասկածանք հայտնեց` թույլ կտա՞ ն նրան հրաժարական տալ, քանի որ հազիվ գտել են մի մարդ, որն ինչի տակ ուզում են, ստորագրում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031