Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետը` ցուցարարներին. «Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել» (Տեսանյութ)

Հուլիս 28,2016 00:48

Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքված ցուցարարներին ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը բարձրախոսով հայտարարեց. «Երեկ եւ այսօր ոստիկանությունը հայտարարություն էր տարածել` ձեր հավաքների անօրինականության եւ դրանք օրենքով սահմանված կարգով մեկ այլ վայրում անցկացնելու մասին: Այդ կապակցությամբ բերման էին ենթարկվել մի խումբ քաղաքացիներ: Բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, բացի մի քանի հոգուց, որոնք քրեական գործի շրջանակում ներկա պահին ցուցմունք են տալիս քննչական ծառայությունում եւ ցուցմունքներն ավարտելուց հետո ազատ արձակվեն»:

«Չենք հավատում»,-բղավեցին որոշ ցուցարարներ: «Հիմնադիր Խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանը դիմեց փոխգնդապետին. «Պահանջներ ենք ներկայացրել, փոխանցեք դրանք»:

«Պատասխանեցի բերման ենթարկվածների մասով, ավելացնելու բան չկա»,-ասաց Այվազյանը եւ հեռացավ ոստիկանական պատնեշից այն կողմ:

«Հարգելի ոստիկանություն, բոլորին ձերբակալում եք` կին, տարեց, երիտասարդ: Մեր նստացույցը խաղաղ է, ապահովեք դրա ընթացքը»,-հավելեց Հարությունը:

00:35

«Սասնա ծռեր»-ին պետք է թույլ տան դուրս գալ եւ միանալ մեզ»,-«Ազատության» հետ զրույցում հստակեցնելով պահանջները` ասաց Հարություն ԱղլամազյանըGyumri_3:

Նշենք, որ ցուցարարների մատնանշած վերջնաժամկետը մոտենում է: «Մնալու ենք այստեղ, նստացույցը շարունակվելու է: Ճնշելու ենք իշխանություններին, որ մեր պահանջները կատարեն»,-ասաց Հարություն Աղլամազյանը:

00:40

ՊՊԾ գնդի տարածքից օդում կրակոցներ արձակվեցին, ինչին ցուցարարները պատասխանեցին ծափերով եւ սուլոցներով:

00:47

իրավապաշտպան ներկայացած Հայկազ Մակարյանը ոստիկանական պատից այն կողմ գտնվող փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին կոչ արեց. «Եկել եմ խաղաղության կոչ անեմ` նաեւ ոստիկաններին: Որբ տղա եմ, խնդրում եմ ձեզ` թող զսպված լինեն ոստիկանները»: Ապա Մակարյանը ցուցարարներին փոխանցեց Երանոսյանի խնդրանքը` հինգ մետր հետ գնալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031