Լրահոս
Օրվա լրահոսը

«Լևոն Բարսեղյանին ձերբակալելով՝ ոստիկանությունը կզրկվի գրանտներից». Էդուարդ Մխիթարյան

Հուլիս 28,2016 21:45

Գյումրու «Գալա» կուսակցության վարչության անդամ Էդուարդ Մխիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելն ու նրա տաբատի գրպանից ծալովի դանակ հայտնաբերելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելը համարում է անհեթեթություն:

«Մեղադրանքն անհիմն է, անհեթեթ. նման դանակ երևի թե ունի Հայաստանի բնակչության 91 տոկոսը և  օգտագործում է պանիր, ճանապարհին ինչ-որ շիշ բացելու համար կամ ճանապարհին կանգնում են մեքենայի խցիկի վրա հաց են ուտում, ամեն մարդ էլ իր մոտ պահում է նման դանակ: Ուրիշ այլ միջոց չեն գտել, այդ մեղադրանքն են առաջ բերել:

Նպատակը, երևի, պարզ է բոլորի համար. կարճ ժամանակով Լևոն Բարսեղյանին մեկուսացնել Խորենացի փողոցից, զրկել հարթակում ելույթ ունենալու հնարավորությունից, քանի որ իշխանությունները ևս հասկանում են, որ Լևոն Բարսեղյանը շատ սուր և ճոխ բառապաշար ունի, կարողանում է շատ դիպուկ, շատ տեղին քննադատել Հայաստանի իշխանություններին, կոռուպցիայով, անօրինականություններով լի ամբողջ համակարգը, մահակներով զինված իրավական համակարգը, կարողանում է ճիշտ մեկնաբանել իրավիճակը: Հենց այդ պատճառով էլ Լևոնին մեկուսացրեցին: Ես կարծում եմ, որ իրենք Լևոն Բարսեղյանին հիմքեր չունեն պահելու ու ազատ կարձակեն շուտով», -ասաց Էդուարդ Մխիթարյանը:

Ըստ մեր զրուցակցի, եթե առաջնորդվենք իշխանությունների տրամաբանությամբ, ապա մեր հանրապետության առնվազն 60 տոկոսը իրավախախտ են, պետք է բերման ենթարկեն: «Օրինակ՝ գյուղացին գերանդիով գնում է հունձի կամ ասենք փայտահատը իր կացնով գնում է, նույն հաջողությամբ կարող են իրենց բերման ենթարկել: Այս ամենը ծիծաղելի է, զավեշտալի է, շատ ավելի արդյունավետ մեթոդներ կան, կարելի է զրուցել մարդու հետ, ոչ թե նման բռնի մեթոդներ կիրառել, ինչպես ասենք Արսինե Խանջյանին  բռնի կերպով տեղափոխեցին՝ առանց հասկանալու, առանց գիտակցելու, թե նա ով է, ինչ կարևորություն է  ներկայացնում հանրության, աշխարհի մշակութասեր հասարակության համար:

Մեծ աղմուկ հանեց սա. կանադական, ամերիկյան շատ հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձան: Հաստատ համոզված եմ, որ Լևոնի մասին էլ կգրվի, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում կանդրադառնան, իսկ դա, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա: Շատ հնարավոր է վաղը մյուս օր իրենք զրկվեն ֆինանսական աղբյուրներից, շատ լավ գիտենք, որ ոստիկանությունը մասամբ սնվում է  նաև միջազգային կազմակերպությունների գրանտային ծրագրերից: Պլպլան սաղավարտները կամ ասենք նոր միջոցները, զինապարտ որ կանգնում են ժողովրդի առջև, այդ ջրցան մեքենաները, որոնցով ժողովրդին «լողացնում են», այդ միջազգային կառույցների փողերով է արվում: Իրենք հայտնվեցին ոչ շահեկան վիճակում»,-համոզված է Էդուարդ  Մխիթարյանը:

Լուսանկարը՝ Էդուարդ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031