Լրահոս
Օրվա լրահոսը

Կասկածյալ երկու ահաբեկիչներ ձերբակալվել են Ուկրաինայի սահմանից 100 կմ հեռավորության վրա

Մարտ 23,2024 14:35

Բրյանսկի մարզում ձերբակալվածներից մեկը վիրավոր է, նրան տեղափոխում են հիվանդանոց: Երկրորդը, որը փորձել է փախչել, ձերբակալվել է անտառում:

Mash-ի փոխանցմամբ, հատուկ ծառայությունները կրակել են ավտոմեքենայի անիվներին՝ ենթադրյալ ահաբեկիչներին բռնելու համար: Մեքենան չի կանգնել հատուկ ծառայությունների աշխատակիցների պահանջով եւ փորձել է թաքնվել:

Մեքենան շրջվել է Կարաչեւսկի շրջանի Խացուն գյուղի մոտակայքում, Կիեւյան մայրուղու 376-րդ կիլոմետրում՝ Ուկրաինայի հետ սահմանից 100 կիլոմետր հեռավորության վրա: Մեքենայից դուրս է եկել երեք մարդ եւ վազել դեպի անտառ: Մեկը մնացել է տեղում: Ավելի ուշ՝ մոտավորապես ժամը 3:50-ին հայտնաբերվել եւ ձերբակալվել է  երկրորդ կասկածյալը:

«Renolt-ի մեջ գտնվել են ПМ մակնիշի ատրճանակ,  АК-74 ինքնաձիգի փամփշտակալ եւ Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր. այս մասին գրում է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031