Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. «Սերժ Սարգսյանը պարտավորված է քայլեր անել» (Տեսանյութ)

Հուլիս 29,2016 16:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չորսի նախաձեռնությունը»՝  իրավապաշտպաններ Ավետիք Իշխանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Ստեփան Դանիելյանը եւ Արթուր Սաքունցն այսօր քննարկում էին հրավիրել, որի նպատակն էր ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից ելքեր գտնելը: Իրավապաշտպաններն առաջարկում են նախ վստահության մթնոլորտ ձեւավորել, ապա՝ կարճաժամկետ ծրագիր իրականացնել:

Քայլերն են՝ քաղբանտարկյալների եւ ամսի 17-ից ի վեր բոլոր կալանավորվածների ազատ արձակում, ոստիկանության գնդապետի սպանության հանգամանքների անաչառ քննություն, կառավարության փոփոխություն եւ ժամանակավոր կառավարության ձեւավորում, ԱԱԾ պետի եւ ոստիկանապետի հրաժարականներ, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ ՊԵԿ-ի վերակազմավորում նախարարությունների, նոր ԸՕ-ի ընդունում, ԿԸՀ-ի լուծարում եւ վստահություն վայելող կազմով ձեւավորում եւ այլն:

Aravot.am-ի հարցին՝ այս կամ համանման քայլերի հաջորդականություն այս օրերի ընթացքում քանիցս եւ տարբեր գործիչների կողմից առաջարկվեց, բայց կյանքը ցույց տվեց, որ իշխանությունը չի գնում այդ քայլերին, Ստեփան Դանիելյանն ասաց, որ այս անգամ Սերժ Սարգսյանը կարծես այլընտրանք չունի ու պարտավորված է այդ քայլերն անել:

Մանրամասները՝ տեսանյութում


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031