Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարվա գյուղապետն ինչո՞ւ է ինքնակամ հրաժարական տվել

Օգոստոս 01,2016 17:34

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է գյուղապետի պաշտոնից: ՀՀԿ անդամ Հ. Նազարյանը 1996թ. ընտրվել է Կիրանց համայնքի ղեկավար եւ 4 անգամ անընդմեջ վերընտրվել:

Կիրանց համայնքի ավագանու 2016թ. հունվարի 20-ի որոշմամբ համայնքի ղեկավարի աշխատավարձը սահմանվել է 140 հազար դրամ: Հ. Նազարյանն ասաց, որ հոգնել է սահմանամերձ համայնքի ղեկավարի լարված աշխատանքից:

Նա այժմ աշխատանքի է տեղավորվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայում: Այդ ֆերմայում Հ. Նազարյանի պաշտոնը դեռ հստակ չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կաշխատի որպես անասնաբույժ, քանի որ մասնագիտությամբ անասնաբույժ է, 1994թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը,1994-1996թթ. Նիժնի Նովգորոդի մարզում աշխատել նշված մասնագիտությամբ:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հուլիսի 21-ին որոշում է ընդունել հուլիսի 22-ից Կիրանց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կամո Շահինյանին: Կիրանցից տեղեկացանք, որ Կ. Շահինյանը նախկինում անտառապահ է եղել:

Սեպտեմբերի 18-ին Կիրանց համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Փոքր, սահմանամերձ համայնքի ղեկավարի պաշտոնը ոչ գրավիչ է, քանի որ գյուղապետը ստիպված է զբաղվել իր անապահով համագյուղացիների բազում հոգսերով: Մանավանդ, որ գյուղապետի գործը հեռանկար չունի:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնել են , որ մինչեւ 2018 թվականի վերջը Հայաստանի բոլոր համայնքները պետք է խոշորացվեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031