Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման ոստիկանական համակարգ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ չկար». Արա Պապյան

Օգոստոս 03,2016 22:12

Քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի համար ոստիկանությունը պատժիչ կառույց է ու հիշեցնում է Գեստապոն:

Այսօր, ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների,  բարձրաստիճան պաշտոնյաներ են պաշտոնանկ արվել, մասնավորապես, ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը:

Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառների մասին Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը չցանկացավ խոսել:

Քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով. «Բաժնի պետը այն պաշտոնը չէ, որ հարց է լուծում կամ ինչ-որ բան որոշում: Սա մեծ փոփոխություն չէ, առավել եւս, որ չգիտենք դրդապատճառները, առավել եւս, որ հնարավոր է՝ իրենց մեջ ներքին հաշիվներ մաքրելու հարց լինի»:

Մեր հարցին՝ ռազմական նշանակություն ունեցող ՊՊԾ գունդը մի քանի թեթեւ զինված անձանց կողմից գրավելուց հետո արդյոք համակարգում բարձրաստիճան պաշտոնյաներ չպե՞տք է պաշտոնանկ արվեին, պարոն Պապյանն պատասխանեց. «Իհարկե, պետք է արվեին, բայց ՊՊԾ գունդը չի ենթարկվում ոչ Էրեբունու  բաժնի պետին, ոչ Բաղրամյանի բաժնի պետին, կոնկրետ ոստիկանապետի  կամ փոխոստիկանապետի ենթակայության տակ է, պետք է իրենք պատասխանատվություն կրեն՝ գնդի հրամանատարից մինչեւ վերեւ: Ընդհանրապես, ոստիկանական համակարգը շատ վատ է իրեն վատ դրսւեորել այս օրերին, նման ոստիկանական համակարգ նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ չկար: Սա մի պատժիչ կառույց է, որն ավելի շատ հիշեցնում է,թե ոնց էին գեստապոյականները ջարդում հրեաներին, նույն ձեւի մեթոդների կիրառմամբ: Շատ բան պետք է փոխվի, բայց վստահ չեմ, որ կփոխվի: Միակ տարբերակը՝ եթե ուզում ենք կարգին ոստիկանություն ունենալ, պետք է արվի վրացական տարբերակով, ամբողջ ոստիկանական համակարգը պետք է լուծարվի, բոլորը պետք է ուղարկվեն թոշակի, եւ զրոյից ոստիկանական համակարգ պետք է ստեղծվի, այլապես նորեկները մտնում են այդ համակարգ, ու եթե նույնիսկ լավն են, փչանում են այդ համակարգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031