Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Օգոստոս 05,2016 21:38

Երաժիշտ, կիթառահար, «Արձագանք» ստուդիայի համահիմնադիր Եղիշե Պետրոսյանին այսօր ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ նրան հուլիսի 30-ից անազատության մեջ էին պահում, սակայն, ինչպես նրա փաստաբան Երվանդ Վարոսյանն էր հայտնել, ձերբակալված չէր. «Փաստացի ինքն անազատության մեջ է գտնվում, բայց վարույթ իրականացնող մարմինը, ամենայն հավանականությամբ, իրեն դիտարկում է ոչ որպես ձերբակալված: Հակառակ պարագայում՝ ձերբակալման 72 ժամը վաղուց լրացել է եւ պետք է որոշակի գործողություններ իրականացնել»:

Ինչպես Aravot.am -ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանը՝ Եղիշե Պետորսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Տեղեկացնենք, որ Եղիշե Պետրոսյանը դեռեւս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, բուժում է ստանում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031